Ուրիշի համար եմ կռիվ արել, հրմշտոցի մեջ ընկել. «Արարատբանկ»-ի կառավարչի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Էմիլ Հովհաննիսյանը, օրեր առաջ միջադեպի մեջ է ընկել. նրան ծեծի են ենթարկել 38 և 41-ամյա երկու եղբայրներ:

Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց «տուժողը», եղբայրներին նա մինչ միջադեպը չի ճանաչել, դեպքից հետո է իմացել՝ ովքեր են նրանք:

«Նրանց հետո եմ ճանաչել՝ հեռակա կարգով: Դեմքով չեմ ճանաչել, բայց… Լրիվ ուրիշ բան ա, ուրիշի համար եմ կռիվ արել, հրմշտոցի մեջ ընկել»,- ասաց բանկի կառավարիչը՝ հավելելով, որ ավելի մանրամասն ոստիկանությունում տված բացատրության մեջ գրել է՝ հրաժարվելով բողոքել կամ հաղորդում տալ:

Բանկի կառավարչի երիտասարդ տեղակալը վստահեցրեց, թե միջադեպը բանկի հետ ոչ մի առնչություն չունի:

Տեղեկացնենք, որ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ծեծի ենթարկված բանկի կառավարիչը հրաժարվել է ոչ միայն հաղորդում տալ, այլև՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկվել:




Լրահոս