Կառավարությունը 40 մլն դոլար վարկ կվերցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը 40 միլիոն դոլար վարկ է վերցնում Վերակառուցման և զարգացման բանկից:

Նիստի ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ վարկը վերցնում են 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ պայմաններով:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես ու բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից»,- ընդգծեց նա:

 




Լրահոս