
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը “Պոզնեռ” հաղորդաշարի հյուրընկալվելու ժամանակ ,հաղորդավար Վլադիմիր Պոզները հարցին արդյոք Դմիտրի Մեդվեդեւը չի նեղսրտում, որ ընդամենը մեկ ժամկետ պաշտոնավարեց ՌԴ նախագահի պաշտոնում: Շատ հետաքրքիր է աշխատել նախագահի պաշտոնում, բայց այդ պաշտոնը բացարձակ է պատասխանատվության առումով: Կառավարության ղեկավար լինելն էլ շատ հետաքրքիր է” ,- եղավ Դ.Մեդվեդեւի պատասխանը: Ինչ վերաբերում նեղսրտելուն, ապա ՌԴ վարչապետը նշեց, որ կյանքը շարունակվում է ու համաձայնեց, որ իսկապես կան բաներ, որ նա չի հասցրել իրականացնել այդ չորս տարիների ընթացքում: Բայց շատ բան էլ արել է եւ դեռ կանի: