Անձրեվի ժամանակ մոծակի թռիչքի գաղտնիքը բացահայտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆիզիկոսները ճշգրտել են թռչող մոծակի և ջրի կաթիլի բախման դինամիկան։ Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, թե ինչպես են կարողանում մոծակները թռչել անձրեւի ժամամանակ,- հայտնում է Naturarnews –ը: Աշխատանքի համար կիրառվել է բարձրհաճախային տեսախցիկ, որը նկարահանել է մոծակի թռիչքը արհեստական անձրև առաջացնող խցում: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ եթե կաթիլը հարվածում է մոծակի թաթերին, մոծակը կողքի է շրջվում՝ գործնականում չփոխելով շարժման ուղղությունը։ Ընդ որում, եթե կաթիլը հարվածում է մոծակի իրանին, մոծակը կարճ ժամանակով կաթիլի հետ միասին շարժվում է ներքեւ մոտ 60 մմ, ինչից հետո ազատվում է  դրանից: Հետազոտության հեղինակներն ասում են, որ կաթիլի էներգիան բավարար է հարվածի դեպքում մոծակին սատկացնելու համար, եթե այն նստած լինի որևէ պինդ մակերևույթի, սակայն օդում նման բախման հետևանքները գրեթե զրոյական են։ Այսպիսով, սա առաջին հետազոտությունն է անձրեւի ներքո միջատների թռիչքի հարցերի պարզաբանման ուղղությամբ։ 




Լրահոս