Լոնդոնում մահացել է հայտնի գանգստեր «խելագար Ֆրենկին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիացի ամենահայտնի գանգստերներից մեկը՝ Ֆրենկի Ֆրեյզերը, ով կյանքի գրեթե կեսն անցկացրել է բանտում, մահացել է 90 տարեկան հասակում:

Գանգստերը հայտնի է որպես «խելագար Ֆրենկի» կամ «Դանտիստ»: Հավանաբար, վերջին մականունը նա ստացել է այլ գանգստերների ատամները հարթաշուրթի օգնությամբ պոկելու սովորության համար:

Ֆրեյզերն Արևելյան Լոնդոնի գանգստերների սերնդի վերջին ներկայացուցիչներից մեկն է, որոնք 1960-ականներին պարբերաբար հիշատակվում էին թերթերի քրեական խրոնիկայի բաժիններում:

Նա բանտից դուրս է եկել 1989թ.-ին, ճաղերի ետևում անցկացնելով ընդանուր առմամբ 42 տարի, հայտնում է BBC-ին:




Լրահոս