Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) գործընթաց սկսելու մտադրության մասին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագծին ընդհանուր առմամբ կողմնակից է:
«Խմբակցության ներսում պետք է քննարկենք Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հետո նոր դիրքորոշում հայտնենք: Իսկ իմ անձնական տեսանկյունն արդեն շատերին է հայտնի: Ես էլ եմ իշխանափոխության կողմնակից, սակայն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար մի քիչ վաղ է. դեռ չեմ ծանոթացել: Երբ այդ նախագծին ամբողջությամբ, հստակ կերպով ծանոթանամ, այդ ժամանակ էլ կարող եմ ասել ` ես կլինեմ այդ 44 պատգամավորի շարքում, թե՝ ոչ»,- նշեց պատգամավորը` հավելելով. «Գաղափարն ընդհանուր առմամբ լավն է, բայց քանի դեռ ծանոթ չեմ Փաշինյանի նախագծի դրույթներին, կետերին, ավելի կոնկրետ դիրքորոշում չեմ կարող հայտնել»: