Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ծայրամասում գտնվող բանտից մի քանի տասնյակ կալանավորներ են փախել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 41 մարդու հաջողվել է դուրս գալ Լոս-Տեկես ուղղիչ հաստատության պատի մեջ եղած ճեղքից:
Փախուստի դիմածների կեսից ավելին դատապարտված են սպանության համար:
Երկրի իշխանությունները հետաքննում են միջադեպը և որոնում հանցագործներին:
Այս բանտը նախատեսված է 40 բանտարկյալի համար, սակայն իրականում այնտեղ պահվում էր ավելի քան 130 կալանավոր. տեղեկացնում է Франс пресс գործակալությունը: