
Գերմանական ոստիկանությունը Քյոլնում ձերբակալել է Վրաստանի վեց քաղաքացու, որոնց ոսկերչական խանութը կողոպտելու մեղադրանք է ներկայացվել. տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Գերմանական ոստիկանության տեղեկություններով՝ կողոպուտ ծրագրած հանցագործները մոտակա շենքից ստորգետնյա անցուղի են փորել դեպի ոսկերչական խանութ:
Քյոլնի բնակարաններից մեկում կատարված ձերբակալության ժամանակ Վրաստանի քաղաքացիների պատշգամբից մոտ վեց կիլոգրամ ոսկերչական իրեր են դուրս նետել, սակայն դրանք բոլորը հավաքվել են և ներկայացվել իբրև իրեղեն ապացույց:
Ոստիկանությունը հայտնել է, որ այդ հանցագործ խումբը մի քանի շաբաթ առաջ փորձել է նույն ոսկերչական խանութը մտնել տանիքից, սակայն դա նրանց չի հաջողվել. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: