Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ից կրած պարտության մասին:
«Շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանայինք խաղի մեջ մտնել: Հանդիպման սկիզբը զարգանում էր մեզ համար վատագույն սցենարով. արագ գոլ բաց թողեցինք:
Որոշ դրվագներում խաղադաշտում անում էինք այն, ինչ ցանկանում էինք: Բայց նման դրվագները քիչ էին: Շատ դեպքերում մենք այնքան լավ չէինք գործում, և «Արսենալ»-ն արժանի հաղթանակ տարավ»,- նշել է Կլոպը: