
Ռամկավար ազատական կուսակցությունը (Հայաստան) դեռևս հավակնություն չունի 2013-ի նախագահական ընտրություններին առանձին թեկնածու առաջադրելու: ՌԱԿ նորընտիր ատենապետ Հակոբ Ավետիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենց կուսակցությունում 2003-ի այս կողմ տարօրինակ բաներ կատարվեցին. “Հիմա աշխատում ենք յուրաքանչյուր մարզում, մայրաքաղաքում կառույցներ վերստեղծելով, թարմացնելով”,- ասել է նա: Ավետիքյանի խոսքով՝ Հայաստանի նման երկրում անիմաստ է բազմաքանակ կուսակցություն ունենալը: Նրա կարծիքով՝ 5000 կուսակցական ունենալը լրիվ բավարար է: