ԱՄՆ-ում այսօր նշվում է Երախտագիտության օրը:
Ավանդույթի համաձայն՝ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել իր տոնական սեղանի համար Սպիտակ տուն բերված երկու հդկահավի: Հավաքվածների ծիծաղի ներքո Օբաման իր տարակուսանքն է արտահայտել ամեն տարի մսագործի դանակից իրեն նվիրաբերված թռչուններին ազատելու կապակցությամբ: Միաժամանակ, ամերիկացի նախագահը խոստովանել է, որ դրանից հաճույք է ստանում:
«Ես գիտեմ, որ որոշ մարդիկ այս գործողությունը համաներում կանվանեն», – կատակել է Օբաման՝ զուգահեռներ անցկացնելով 5 մլն ներգաղթյալի գոյությունը երկրում օրինականացնելու հետ: Մակ և Չիզ անուններով հնդկահավերը կմեկնեն Լիսբուրգ՝ այնտեղ գտնվող ֆերմաներից մեկում իրենց հետագա կյանքն անցկացնելու:
Ներում շնորհելու արարողությունից հետո Օբաման կնոջ և դուստրերի հետ սկսել է սննդամթերք բաժանել կարիքավորներին: