Գերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Դենիս Լեբեդևն արդեն կողմնորոշվել է, թե երբ է անցկացնելու իր հաջորդ մենամարտը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե բռնցքամարտիկի թիմը մենամարտի համար ընտրել է նոյեմբերի 28-ը, բայց անձամբ չեմպիոնը չի ցանկացել այս տարի մենամարտել:
Այժմ Լեբեդևը հայտարարել է, որ իր հաջորդ մենամարտը կկայանա մարտի 28-ին Մոսկվայում: Մրցակցի անունը հայտնի կլինի ավելի ուշ:
Նախատեսվում է, որ այդ օրն իր մենամարտը կանցկացնի նաև WBC վարկածով աշխարհի չեմպիոն Գրիգորի Դրոզդը: