
Պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վարդան Մինասյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց ծառայության՝ անցնող տասն ամիսների գործունեությունն ու ձեռքբերումները: Ըստ ՊՊԳՎ պետի տեղակալի՝ բնակչությունն օրըստօրե ավելի է վստահում իրենց, և այս վարչության պահպանությանն է հանձնվել արդեն չորս հազար կառույց, որոնք և՛ պետական, և՛ մասնավոր հաստատություններ են:
ՊՊԳՎ-ի շնորհիվ անցնող տասն ամիսներին հանցագործության հարյուր երեք դեպք է բացահայտվել: Բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչությունը ահռելի քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել, մի քանի տասնյակ միլիոն դրամով աճել է նաև կառույցի եկամուտները:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: