Գենադի Զյուգանովը կընդունի՞ հայ կոմունիստների հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի կունենա Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ կոմկուսը որոշել է լայնամասշտաբ համագումար անցկացնել եւ ապահովել, որ «դրսից», իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի Դաշնության կոմկուսի ղեկավարի մակարդակով ներկայացուցչական մասնակցություն լինի: Հայաստանի կոմկուսում անգամ հույսեր են տածում, որ իրենց համագումարին կմասնակցի նաև Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, որը տվյալ դեպքում՝ որպես մեծ եղբայր, կլինի ամենասպասված հյուրը:

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ համագումարին ներկա լինելու հրավեր ուղարկվել է ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին, իսկ կգա արդյոք նա, թե՝ ոչ, դեռևս անհայտ է:




Լրահոս