Ճապոնիայում հրաբխի պատճառով դադարեցվել է օդային երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասո հրաբխի ժայթքման պատճառով ճապոնական Կյուսյու կղզում խախտվել է օդային երթևեկությունը: Հետաձգվել է 40 ներքին չվերթ:

Թռիչքներին խանգարում է հրաբխի խառնարանից բարձրացող մոխիրի սյունը: Հրաբխի մերձակա տարածքը՝ մոտ 1 կիլոմետր, հայտարարվել է արգելված գոտի: Ասոյի շրջակայքում ցնցումներ են տեղի ունենում, և խառնարանից ժայթքող մոխիրը տարածվում է ավելի քան 30 կմ հեռավորության վրա:

Ասոն աշխարհում ամենախոշոր հրաբուխներից է: Նրա բարձրությունը կազմում է 1592 մետր:

Հրաբխի ժայթքումները վնաս են հասցնում տեղի գյուղատնտեսությանը:




Լրահոս