
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել իրավապահ մարմիններին: Ինչպես Armlur.am-ին հայտնեց Օսիպյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը, իրենք այս պահին սպասում են քննիչի կողմից նշանակված առերեսումներին:
Պաշտպանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալը գտնվում է Հայաստանում:
Նշենք, որ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի դեմ հարուցված քրեական գործն Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից ավելի վաղ դուրս էր եկել, և դրանով հիմա զբաղվում է ոստիկանության Երևանի քննչական վարչությունը: Թե որն է պատճառը, դեռևս հայտնի չէ, պաշտպանն ինքն էլ դժվարացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը, ինչում մեղադրվում է Սեդրակ Օսիպյանը: