
Սիրիական Դեյր ազ Զոր քաղաքում հունիսի 5-ին ահաբեկչական ծրագրեր իրականացնելու շրջանակներում ապստամբների կողմից սպանվել է գնդապետ Ահմադ Աբդ ալ Կադեր Հաջը:Մոտոցիկլետով անցնող երկու ահաբեկիչները կրակ են բացել գնդապետի մեքենայի վրա: Սիրիական մեկ այլ Բոր Սայիդ շրջանում ահաբեկիչների կողմից սպանվել է մեկ փոխգնդապետ: Նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Դամասկոսում, երբ զինված ահաբեկիչները պայթեցրել են եւս մեկ գեներալի մեքենան` սպանելով նրան: