
Հնդկաստանի հարավ-արեւելյան գյուղերից մեկի 22-ամյա բնակչուհի Պինկի Ռաջակին, համագյուղացիները 60 տարով վտարել են իրենց համայնքից` հավաքարարի աշխատելու համար:Պատճառն այն է, որ Ռաջակին պատկանում է ավելի բարձր կաստայի, որն ավանդաբար զբաղվում է հագուստի լվացմաբ եւ արդուկմամբ, եւ իրավունք չունի նման աշխատանք կատարել: Նշենք, որ
Հնդկաստանում հավաքարարի եւ կոշիկ փայլեցնողի աշխատանքները կատարում են միայն ամենացածր կաստայի ներկայացուցիչները` դալիթները, որոնց` ավելի բարձր կաստայի ներկայացուցիչներին արգելվում է դիպչել եւ նույնիսիկ նրանց մոտ կանգնել:Ներկայում Հնդկաստանում 65 մլն դալիթ կա, որոնց նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքը մարդու իրավունքների ոտնահարում է համարվում: