Կիևում իր առաջին նիստն է գումարել Ուկրաինայի Գերագույն ռադան, որն ընտրվել է արտահերթ ընտրությունների միջոցով:
«Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը, «Ազգային ճակատը», «Ծայրահեղական կուսակցությունը», «Ինքնօգնությունը» և «Բատկիվշչինան» ստեղծել են «Եվրոպական Ուկրաինա» կոալիցիան, որը միավորում է 302 պատգամավորի:
Սպասվում է, որ իր աշխատանքի առաջին օրը ռադան կընտրի իր խոսնակին և երկրի վարչապետին, իսկ հաջորդ օրը կհաստատի կառավարության կազմը:
Խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել մոտ 3 մլն մարդ Ուկրաինայի արևելքում և 1,8 մլն մարդ՝ Ղրիմում:
Այդ պատճառով Գերագույն ռադայում, 450 պատգամավորի փոխարեն, կլինի 423 պատգամավոր, իսկ 27 տեղ թափուր կմնա. տեղեկացնում է BBC-ն: