
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք խմբակցության հերթական նիստն են անցկացրել այսօր:
«Նիստի ընթացքում քննարկել ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցերը: Որևէ արտահերթ քննարկում, որը դուրս էր մեր օրակարգից, չի եղել: Մեր խմբակցության նիստերը միշտ էլ փակ են եղել, և դրա մեջ որևէ խորհրդավորություն որոնել պետք չէ, մեր աշխատանքները բնականոն հունով են ընթանում»,- նշեց խմբակցության ղեկավարը: