Ինչքան արժեցան երկրին ԱԳ նախարարի՝ բեզնես կարգով չվերթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավիատոմսեր գնելու համար պետբյուջեի միջոցներից ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ:

Հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ ամենեւին էլ պատահական չէ, որ այս գերատեսչությունը ինքնաթիռի տոմսեր գնելու նպատակով այդքան շատ գումար է ծախսում:

Սակայն երբ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց գնումների գործարքների պայմանագրերը եւ դրանց հիմքում դրված մյուս փաստաթղթերը, պարզվեց, որ գումարների մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արտերկիր մեկնել է բացառապես բիզնես կարգով: Ամենահամեստ հաշվարկներով այդ գումարի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի ԱԳ նախարարը բիզնես կարգով ճանապարհորդի: Այսինքն՝ վերը նշված գումարի ծախսն առնվազն 8 միլիոն դրամով կամ մոտ 20 հազար դոլարով պակաս կլիներ, եթե ԱԳ նախարարը մի փոքր ավելի համեստ գտնվեր եւ բացառապես բիզնես կարգով արտերկիր չմեկներ:




Լրահոս