Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նստած է իր տանը և «շեֆի» առողջական վիճակից տեղյակ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունները, թե մարզպետին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Նրա խոսքով՝ եթե նման բան լիներ, ինքը կիմանար: «Ես հիմա իմ տանը նստած եմ, ու էդպիսի բան չկա: Ես հաստատ կիմանայի: Սուտ տեղեկություններ են տարածում էդ ձեր լրատվամիջոցները»,- վստահաբար պատասխանեց Զարզանդ Նիկողոսյանը:

Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարին պատասխանած անձը, ով ներկայացավ՝ որպես մարզպետի համար սրտացավ մարդ, ասաց, որ մարզպետին ոչ թե հոսպիտալացրել են, այլ նա պարզապես հետազոտություն է անցնում: Վիրահատության մասին, ըստ մեր զրուցակցի, խոսք լինել չի կարող:

Իսկ «Մալաթիա» ԲԿ-ից ասացին միայն, որ վտանգավոր որևէ բան չկա՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել:




Լրահոս