ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԷԻՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՍԱՖԱՐՅԱՆԸ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկել են “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայի պետական ավարտական և միասնական քննությունները, որին մասնակցելու դիմում-հայտ է լրացրել 11 795 դիմորդ: Երևանում գործում է 14 քննական կենտրոն, որից մեկը Երևանի պետական համալսարանում: Նար Դոս-ի անվան դպրոցում միասնական քննությունները անցել են առանց միջադեպի   այս մասին  armlur.am-ի հետ զրույցում ասաց թիվ Նար-Դոս-ի անվան  թիվ 14 դպրոցի  Միասնական  քննության  պատասխանատու –տնօրեն Գյուլնարա  Փալիկյանը:”Վերջինիս հավաստմամբ  դպրոցում քննությունը անցել  է առանց  միջադեպի, 315 գրանցված երեխաներից  քննության  չեն  ներկայացել 13: Անհանգստացած ծնողները  սպասելով  իրենց երեխաներին  դպրոցի մուտքի  մոտ  նաև հնարավորություն  ունեին  քննության  ընթացքին  հետևել տեսախցիկների  միջոցով :Կարինա Ազիզյանը  armlur.am-ի հետ  զրույցում  ասաց,  որ հարցաթերթիկներում  եղել են  բարդ հարցեր, որոնք ընդգրկված չեն   եղել հարցաշարում: Հարցին , թե ինչ են պատրաստվում  անել, տիկին Կարինան ասաց, որ  դեռ  կսպասեն  հավաքած  միավորների վերջնական  պատասխանին,  նոր հետո կորոշեն  հետագա անելիքներ: Armlur.am նկատեց նաև, որ ԹԻՎ  14 դպրոցում  Հայոց  լեզու  և  Գրականություն  միասնական քննությանը  դպրոցի մուտքի  մոտ  ներկա էին Նոր  ժամանակներ  Կուսակցության  նախագահ  Արամ Կարապետյանը և Ժառանգություն Կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Հարցին, թե  ինչով  է պայմանավորված նրանց ներկայությունը  Միասնական քննությանը, մեզ հետ զրույցում  նշեցին.”Քեռիներ ենք, եկել ենք տեսնելու ամեն ինչ կարգին  է: Ոնց  տեսնում  ենք ամեն  ինչ  կարգին  է ընթացել, երեխաներն էլ դժվարություններ  չեն  ունեցել”,- նշեցին նրանք: Բուժքույր Անուշ Առաքելյանը ասաց, որ Երեխաներից  երկուսը անհանգիստ են եղել.”Երկու երեխա անհանգստացած վիճակում էին եղել,  օգնել ենք և նրանք շարունակել են  իրենց մասնակցությունը քննությանը: Հետաքրքրվեցինք  դպրոցականներից,  թե ինչ  է իրականում կատարվել և  որն է եղել պատճառը, որ երեխաներից երկուսը  վատ են զգացել, նրանք հարաժարվեցին խոսել տեսաախցիկի առաջ, սակայն ասացին.”Ներսում շատ խիստ էին չեն թողնում անգամ խոսել, երևի դա էր պատճառը, որ  երեխեքը վատացան”:




Լրահոս