Մոսկվայի Տվերսկոյ դատարանն ընդունել է տեղի բնակչուհու 4,5 միլիոն ռուբլիանոց հայցը «Մակդոնալդս» ռեստորանի դեմ: Հայցվոր Գավրիլովան պնդում է, որ ցանցի ռեստորաններից մեկում կտվել է իր մատը, տեղեկացնում է Интерфакс-ը:
Գավրիլովայի խոսքով, դեպքը տեղի է ունեցել 2012թ.-ի փետրվարին:
«Ես ուտելիք էին գնում ոչ թե ռեստորանի ներսում, այլ փողոցում: Արդեն վճարել էի և ուզում էի վերցնել ուտելիքը, երբ «Մակդոնալդսի» աշխատակցուհին սկսեց փակել մատուցման պատուհանի փեղկը: Այդ պահին մյուս փեղկը պոկվել է և ընկել իմ մատին՝ դանակի նման կտրելով միջնամատը», – պատմել է կինը:
Տուժածը պլաստիկ վիրահատության է ենթարկվել:
Ռեստորանի ղեկյավարությունը հրաժարվել է փոխհատուցել վնասը, մեղքը բարդելով պատուհաններ արտադրողի վրա: