
ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել է միասնական քննությունների “Հայոց լեզու և գրականություն” առարկայի թեստերն ու դրանց պատասխանները, որի միջոցով դիմորդները կարող են նախապես ստուգել և իմանալ, թե ի՞նչ սխալներ են թույլ տվել:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում անցկացվեց “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայի միասնական քննություն, որին մասնակցելու համար հայտագրվել էր 11.795 դիմորդ: