
Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է երկրի հարավ-արևելքում ընկած Քերման նահանգում հայտնաբերել և առգրավել ավելի քան 2 տոննա թմրանյութ:
Նահանգի քաղաքներում իրականացված օպերատիվ գործողությունների հետևանքով հայտնաբերվել է 1945 կիլոգրամ ափիոն, 112 կիլոգրամ մորֆին, 50 կիլոգրամ հերոին և 43 կիլոգրամ այլ թմրանյութ: