Երեվանում եվ Հայաստանի այլ մարզերում անցկացվել է կավճանկարչության մանկական մրցույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամբողջ աշխարհում հունիսի հինգը նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր: “Մենք կարող ենք” շարժումն այսօր Երևանում և Հայաստանի այլ մարզերում կազմակերպել է “Հայաստանն առանց աղբի” կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթ: Երևանի մանկական զբոսայգում հավաքված մինչև 12 տարեկան ավելի քան 70 երեխաներ նկարում էին “Հայաստանն առանց աղբի” թեմայով բնապատկերներ:
Օրվա խորհուրդը երեխաներին ներկայացրել են ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Սամվել Բալոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը: Երևանին զուգահեռ, կավճանկարչության տոներ են կազմակերպվել նաև Հրազդանում, Ալավերդիում, Հաղպատում, Ապարանում, Եղվարդում, Իջևանում և Գավառում: Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են նվերների:
Միջոցառումը անցկացվել է “Մենք կարող ենք” (Let’s do it! Armenia) ,Հայաստանն առանց աղբիե շարժման շրջանակներում` շարժման մաս կազմող հետևյալ կազմակերպությունների աջակցությամբ՝ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP), Երևանի, Ապարանի, Հրազդանի, Իջևանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոններ, “Տապան” էկո-ակումբ ՀԿ, Հայկական բնապահպանական ցանցը, “Եղվարդ” երիտասարդական-բնապահպանական ՀԿ, DJ Vakcina (The Laboratory), Կանաչաստան ՀԿ, Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ, “Հայաստանի թռչունների պահպանման միություն” ՀԿ, Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ, Armyouth.am կայքը, Երիտասարդներ հանուն Ապագայի ՀԿ, Օհանյան քոլեջ և այլն:




Լրահոս