![](https://armlur.am/wp-content/uploads/2012/06/05//26942.jpg)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 4-ին, ժամը 20.40-ին, կամավոր բաժին է ներկայացել նախկինում դատված 26-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ նա մայիսի 29-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Կատարվում է քննություն: