Հրկիզվել են մեքենաներ. նախախորհրդարանն ընդունում է մարտահրավերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախախորհրդարանն այսօր հայտարարություն էր տարածել նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան հրկիզելու փորձի վերաբերյալ:

Նոր հայտարարությունում նշվում է.«Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Սուսաննա Մելքոնյանի, նաեւ Նախախորհրդարանի աջակից Սամվել Սարգսյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները, ինչպես նաեւ փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին՝ բացառությամբ Կարեն Հարությունյանի ավտոմեքենայի: Այս դեպքերի առթիվ Շարժման կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում Վարուժան Ավետիսյանը եւ Վարդան Հակոբյանը տեղեկացրեցին իրենց դիրքորոշման եւ կատարվածի մանրամասների մասին»:




Լրահոս