Ստորագրվել է հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ. պլանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բուլղարական ռազմաքաղաքական և ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցությունները` ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 27-ին Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:

Պատվիրակության այցի արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ պարոն Լևոն Այվազյանը և ԲՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տնօրեն տիկին Ռոսիցա Դիմիտրովան ստորագրել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ. պլանը:




Լրահոս