
Երևանում` Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում արդեն մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի ընտրանու հետ: Նախքան խաղը սկսելը՝ մարզադաշտում եղած բոլոր ֆուտբոլասերներն ու հավաքականները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին զոհված 3 հայ զինծառայողների հիշատակը: Խաղի 6-րդ րոպեին մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը դարձավ գոլի հեղինակ: