Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունիսի 5-ին, կայացած նիստում բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Հմայակ Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիարառեց կալանքը: Այս մասին armlur.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Հմայակ Միքայելյանը տեղափոխվել է “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:
Ավելի վաղ armlur.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել “Ռեսո” ապահովագրական ընկերությանը պատկանող “ՎԱԶ 2121” մակնիշի ավտոմեքենային: Նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: