ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտը (նկարում) «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ կա՛մ գնա դեպի եվրաինտեգրացիա, կա՛մ ՌԴ ստեղծած ԵվրԱզԷՍ: Ըստ նրա՝ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը պարզապես անհամատեղելի են: Ու հատկանշականն այն է, որ Գերմանիայի դեսպանը նման հայտարարություններ է անում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցից 3, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գերմանիա մեկնելուց մեկ օր առաջ: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ տիկին Քլինթոնը եւս ՀՀ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ զրույցում պատրաստվում է արծարծել նաեւ այս թեման:
ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ՝ ԵՎՐԱԶԷ՞Ս, ԹԵ՞ ԵՎՐԱԻՆՏԵԳՐԱՑԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ