ՀՀ ֆուտբոլրի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ խորհրդարանի առաջին նիստին մասնակցեց ընդամենը մի քանի րոպեով: Հենց Սերժ Սարգսյանը ելույթն ավարտեց ու ոտքը քաշեց դահլիճից, Հայրապետյանն անմիջապես լքեց ԱԺ շենքը: Հիշեցնենք, որ 4-րդ գումարման խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկը հենց Ռուբեն Հայրապետյանն է, որն ԱԺ նիստերից բացակայում էր Հովիկ Աբրահամյանի պատճառով: Բանն այն է, որ Հայրապետյանն ու Աբրահամյանը միմյանց հետ, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեն, եւ ՀՖՖ նախագահն իր պատվից ցածր է համարում Աբրահամյանի ենթակայության տակ «աշխատելը»: Հայրապետյանը սկսեց խորհրդարան գալ այն օրերին, երբ ԱԺ նախագահ դարձավ Սամվել Նիկոյանը: Ենթադրվում է, որ հինգերորդ գումարման խորհրդարանում եւս Հայրապետյանին չենք տեսնի, քանի որ կրկին ԱԺ նախագահ է դարձել Հովիկ Արգամիչը: Առաջին նիստի մասին պատմող ռեպորտաժը՝ 5-րդ էջում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ