Ճանապարհային ոստիկանը վրաերթի է ենթարկվել՝ փորձելով օգնել քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ այսօր Երևան-Սպիտակ ճանապարհի 80-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով խցանում է առաջացել:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանը ծառայութունն ավարտելուց հետո տուն վերադառնալիս տեսնելով ստեղծված իրավիճակը՝ կանգ է առել երթևեկությունը կարգավորելու նպատակով: Մերկասառույցի պատճառով իրար են բախվել 4-5 ավտոմեքենա, ինչի հետևանքով Տ. Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել՝ կոտրելով ոտքը:

Նրա հաղորդմամբ, ՃՈ տեսուչը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:




Լրահոս