Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի քանդման աշխատանքների հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: -Ինչո՞ւ քանդեցիք շուկայի տանիքը: -Իրան-իրան փլվեց շուկայի տանիքը, հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ տեսնեն, թե ինչից փլվավ: -Իսկ ինչպե՞ս եղավ, որ այդ «փլուզումը» տեղի ունեցավ ոչ աշխատանքային օրով: -Չգիտեմ, ցերեկը փլվեց, մենք անգամ միջամտեցինք, որ հիմնական պատը չփլվեր, հանկարծ վնաս չլիներ, եթե նման բան լիներ, վատ բան կստացվեր: -Ձեր բանվորները չե՞ն «օգնել», որ փլվի: -Հակառակը, միջամտեցին, որ չքանդվի: -Շուկայի արտաքին տեսքը մնալո՞ւ է: -Այ՛ո: -Իսկ ինչպե՞ս պետք է անեք, որ «Երեւան սիթի»-ի դիզայնին համապատասխանի: -«Երեւան Սիթի»-ն ի՞նչ կապ ունի: Սիրուն, ոնց շուկան կա, տենց էլ կմնա: Ոչ մի բան չի փոխվելու. սաղ մնալու է տենց, ոնց որ կա: