Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաք հեռուստամարաթոնը: Այն անցկացվում է Լոս-Անջելեսում:
Հանգանակված գումարներով կշարունակվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, ավարտին կհասցվի նաև մայրուղու Հայաստանի տարածքով ձգվող 14 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը:
Հիշեցնենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամի անցած տարվա հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։