ՀԻՄԱ ԷԼ ԴՈՒՄԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ-ն կրկին մտափոխվել է առողջապահության նախարարի իր թեկնածուի հարցում: Նախօրեին ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում էին, որ հավանական է՝ առողջապահության նախարար դառնա Կարեն Ավագյանը: Սակայն որոշումը երեկ փոխվել է. այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցրել էր Կարեն Ավագյանի առնչությունը Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ 150 հոգու՝ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ դարձած փուչիկների պայթյունի միջադեպին, ՀՀԿ-ում տարակուսել են: Այժմ խոսվում է Բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի թեկնածության մասին:




Լրահոս