«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկումներից հետո առանձին հանդիպել է մի շարք պատգամավորների եւ հորդորել թուղթ ու գրիչ «վերցնել» ու «գրել», թե ինչ են ցանկանում, որ ներառվի 2015 թվականի պետական բյուջեի նախագծում: Վարչապետը նշել է, որ ինքն անպայման այնպես կանի, որ այդ առաջարկներն իրագործվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բյուջեի նախագծի վերաբերյալ Կառավարությունից պարզաբանումներ է պահանջել, որոնք տրվել են, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը թվով 10 առաջարկություն է ներկայացրել, որոնցից 1-ն ընդունվել է, իսկ 9-ի մասով պարզաբանումներ են տրվել, ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանի ներկայացրած 3 առաջարկներից միայն 1-ն է ընդունվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: