ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտոնական կայքը հայտնվել է բարձիթողի վիճակում: Բանն այն է, որ երեկ տեղի ունեցավ հինգերորդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանը: Ու թեեւ դա անցկացվեց մեծ շուքով (այնտեղ էին Սերժ Սարգսյանը, կաթողիկոսն ու կառավարության կազմը), այնուամենայնիվ, ո՛չ երեկ, ո՛չ էլ նախորդ օրն ԱԺ կայքում բառ անգամ չկար ԱԺ առաջին նիստի մասին: Մինչդեռ տրամաբանական է, որ այդ թեմայով պետք է ծանուցում լիներ: Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց րոպեներ անց ոչ միայն ԱԺ կայքում Սամվել Նիկոյանի լուսանկարը փոխարինվեց Աբրահամյանի նկարով, այլեւ նրա ելույթի տեքստն այնտեղ ներկայացված էր երկու անգամ:




Լրահոս