«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ Ժնեւում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նույն տեղեկությունների համաձայն` հանդիպման նպատակը եւ քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները: «Ժողովուրդ»-ը փորձեց այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կողմերից: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ո՛չ հաստատեց եւ ո՛չ էլ հերքեց հանդիպման լուրը՝ ասելով, որ ինքը նման հանդիպման մասին տեղեկություն չունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սկզբում խոստացավ ճշտել եւ պատասխանել մեր հարցին, սակայն մեկ օր անց ասաց, որ չի կարողանում հարցի պատասխանը ճշտել եւ դեմ չէ, որ առանց իր մեկնաբանության լուրը տպագրվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: