ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին` գիշերը ժամը 01:00-02:00-ի սահմաններում, Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման) Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կմ հատվածում ծանրաքաշ վեց ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով տեղի էր ունեցել խցանում:
«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցների շնորհիվ երթևեկությունը տվյալ հատվածում կարճ ժամանակում վերականգնվել է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն