ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին պայմանն ԱԺ նիստերին չբացակայելն է»:

Հովիկ Աբրահամյան report.am

Ամեն մի նոր հայտարարություն լավ մոռացված հինն է: Հովիկ Աբրահամյանը, Ազգային Ժողովի ղեկավարի պաշտոնը վերստին ստանձնելով, հույսեր է փայփայում, թե նիստերի դահլիճը դարձյալ մարդաշատ է լինելու: Ցանկությունն, իհարկե, լավն է, բայց անիրականանալի, իսկ ԱԺ նախագահը որեւէ լծակ չունի ընտրյալներին պարտադրելու հաճախելիության բավարար մակարդակ ապահովել: Կասկածից վեր է, որ նրա հորդորները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արհամարհվելու են: Լավագույն դեպքում անառողջ ու բացակայող ընտրյալները բժշկի թղթեր են ներկայացնելու: Չէ՞ որ դա փորձված եւ աշխատող մեթոդ է:




Լրահոս