Այսօր առավոտյան Երևանի ժամանակով 8.00-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնը, որի ժամանակ արձանագրվել է 12 399 500 դոլար նվիրատվություն 7 նվիրատվության խոստում, հաղորդու է «Արցախպրեսս»-ը:
Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ողջ հասույթը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական կառուցմանը: Հատկանշական է, որ այս անգամ, թե հեռուստամարաթոնի ամերիկահայ կողմի վարողների և թե ակտիվ նվիրատուների կողմից, որպես ակտիվ մասնակցության հրավեր-կոչ, հաճախ էին ակնարկում , որ «Հայաստան հիմնադրամին» վերաբերած ողջ գումարի տնօրինման և ծրագրերի իրականացման հետ Հայաստանի կառավարությունը կապ չունի և բոլոր ծախսերը տնօրինվում և վերահսկվում է Հիմնադրամի գործադիր մարմնի և հոգեբարձուների կողմից: