Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսում է իր եռօրյա այցը Թուրքիա: Այցի նպատակն է իսլամի ներկայացուցիչների հետ երկխոսության ծավալումը, ինչպես նաև հանդիպումը Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Բարդուղիմեոս 1-ի հետ, տեղեկացնում է BBC-ն:
Սպասվում է, որ Կաթողիկ եկեղեցու առաջնորդը հատուկ ուշադրության կարժանացնի Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, մասնավորապես՝ Սիրիայի քրիստոնյա համայնքների փախստականների հանդեպ բռնությունների խնդրին: Ֆրանցիսկոս պապը, ով հայտնի է իր ասկետիզմով, կդառնա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի նոր շքեղ պալատի առաջին հյուրը: