Արյունալի ահաբեկչություն՝ Նիգերիայում. կա 40 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայում հերթական արյունալի ահաբեկչությունն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել Կամերունի սահմանին գտնվող Մուբի քաղաքից 30 կմ հեռավորությոն վրա գտնվող կայարանում: Ահաբեկչության զոհ են դարձել 40 մարդ, որոնց թվում են 5 զինծառայողներ, տեղեկացնում է TACC-ը:

Տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ: Տարածաշրջանում գործում է «Բոկո Հարամ» իսլամական խմբավորումը, որը ձգտում է շարիաթական պետություն ստեղծել և ներկայումս վերահսկում է երկու տասնյակից ավելի քաղաքներ:

Անցած երեքշաբթի «Բոկո Հարամի» երկու մահապարտ կանայք Մանդուգուրի քաղաքում սպանել են 44 մարդու:




Լրահոս