ԱՄՆ-ում «սև ուրբաթ է». խանութները դռները բացելու են կեսգիշերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում մեկնարկել է «սև ուրբաթը»: Միլիոնավոր մարդիկ այցելում են խանութներ՝ փորձելով օգտվել ահռելի զեղչերից:

Ըստ ավանդույթի՝ «սև ուրբաթից» Միացյալ Նահանգներում սկսվում է ծննդյան տոների հետ կապված զեղչերի շրջանը: Այդ օրը խանութներից շատերը բացում են դռները կեսգիշերին կամ դրանից էլ առաջ: Դրանց մուտքերի մոտ արդեն կուտակված են լինում բազմամարդ հերթեր: Մարդիկ շտապում են օգտվել շատ ցածր գներով ապրանքներ գնելու հնարավորությունից:

Նախկինում Երախտագիտության օրվա առթիվ բոլոր խանութները փակ էին լինում, որպեսզի մարդիկ կարողանան ընտանիքներով հավաքվել տոնական սեղանների մոտ: Սակայն ժամանակները փոխվել են, և տարեցտարի խոշոր խանութները, միմյանց հետ մրցելով, ավելի ու ավելի շուտ են բացում դռները գնորդների առջև:




Լրահոս