
Այսօր պատրաստ կլինի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ այսօր այն կուղարկվի բոլոր խմբակցություններին: Անդրադառնալով եղած կարծիքներին, նա նշեց.
«Մեկնաբանություն չունեմ տալու: Երբ որ ձևաթղթի մարման ժամկետը վերջանա, այն ժամանակ էլ կտեսնենք»:
Փաշինյանի խոսքով, ինքը դեռ չի խոսել խմբակցությունների հետ և ամեն ինչ կլինի գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք, որ պատգամավորը ցանկանում է 44 ստորագրություն հավաքել և հարցը ներառել քառօրյա նիստերի օրակարգ: