«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի նորաբաց մասնաճյուղը կրկին Գեղարքունիքի մարզում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում և Արցախում լայն մասնաճյուղային աշխարհագրություն ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նոր մասնաճյուղ է բացել կրկին Գեղարքունիքի մարզում:
ք. Մարտունի, Պռոշյան փողոց 2 շենք, թիվ 18 հասցեում է գործում նորաբաց ՙԱԼԱՇԿԵՐՏ՚ մասնաճյուղը, , որը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 4-րդ տարածքային ստորաբաժանումն է մարզում:

Նոյեմբերի 26-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բարձրաստիճան հյուրերի և գործընկերների ներկայությամբ միասին կտրեցին մասնաճյուղի հանդիսավոր բացման կարմիր ժապավենը: Իսկ հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը օրհնության կարգ կատարեց մասնաճյուղում:

Ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ նորաբաց ՙԱԼԱՇԿԵՐՏ՚ մասնաճյուղում, հաճախորդների տարբեր խմբերի համար ստեղծված են բարձրակարգ և ապահով սպասարկման բոլոր պայմանները:

Մասնաճյուղի հմուտ աշխատակիցները յուրաքանչյուր հաճախորդի պատրաստ են ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող մատչելի վարկատեսակները, բարձր եկամտաբերությամբ ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների ճկուն համակարգերը և այլ ֆինանսական ծառայություններ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում:

«Մարտունի քաղաքում բնակչության խտությունը բավականին բարձր է. նրանց 40%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 20%-ը՝ առևտրով, իսկ մնացածն այլ գործունեությամբ, ուստի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, տարածաշրջանում նոր մասնաճյուղ բացելով, փորձում է աջակցել նշված ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ հասանելի դարձնելով գրավիչ պայմաններով բանկային ծառայությունների ողջ փաթեթը», – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, որն ունի 40-ից ավելի մասնաճյուղ, շարունակում է տարբեր աշխարհագրությամբ ընդլայնել և զարգացնել իր մասնաճյուղային գործունեությունը՝ ապահովելով որակի և հուսալիության որդեգրած սկզբունքները:

01

02

03

04

05

06

08

09

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31




Լրահոս