Նյու Յորքի իշխանությունները ծրագրել են արգելել մեկ լիտրում 448 գր.-ից ավելի շատ սոդա եւ շաքար պարունակող ըմպելիքների վաճառքը: Նրանց այս ծրագիրը միտում ունի պայքարել դեռահասների շրջանում ճարպակալման դեմ: Այդ ըմպելիքները վաճառքից կհանվեն ռեստորաններից, կինոթատրոններից, մարզասրահներից եւ փողոցային կրպակներից: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նշել է, որ «սա հենց այն քայլն է, որը նյույորքցիներն ակնկալում էին քաղաքապետից»: Նշենք, որ որոշումն օրենքի ուժ ստանալու համար պետք է նախ եւ առաջ հավանության արժանանա քաղաքի առողջապահության վարչության կողմից: Եթե արգելքն ուժի մեջ մտնի, ապա այն կդառնա Միացյալ Նահանգներում առաջին նմանատիպ օրենքը:
ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ